Նույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ
EconomicsԻնժեներների թիմը մշակել է Photonera շարժական արևային գեներատորը, որը ծալված վիճակում շատ ավելի մեծ չէ, քան ներկայիս առաջատար սմարթֆոնները։ Նրանք ներկայումս գումար են հավաքում Kickstarter քրաուդֆանդինգ հարթակում մասսայական արտադրության համար, հայտնել է NotebookCheck կայքը, գրում է focus.ua-ն։
Photonera-ն ունի 10 առանձին արևային վահանակներ, որոնք ծալվում և դարսվում են իրար վրա: Երբ ծալվում է, սարքի չափերն են 96 x 146 x 40 միլիմետր, բացված վիճակում այն ունի 278 x 480 x 22 միլիմետր չափեր, քաշը 560 գրամ է: Կորպուսն ունի ներկառուցված էկրան, որը ցուցադրում է հիմնական ցուցիչները:
Ըստ ստեղծողների այդ սարքի ֆոտոգալվանային բջիջներն իդեալական եղանակին կարող են արտադրել մինչև 25 վտ հզորություն, USB PD-ի օգնությամբ սարքը կարող է արտադրել մինչև 65 Վտ հզորություն, ինչը լիցքավորման համեմատաբար բարձր հզորություն է: Դա նշանակում է, որ դրանով կարող եք լիցքավորել ոչ միայն սմարթֆոնները, այլ նաև նոութբուքերը։
Այնուամենայնիվ, մարտկոցի հզորությունը կազմում է ընդամենը 10000 մԱժ, ուստի դա բավարար չէ լավ ժամանակակից նոութբուքը լիովին լիցքավորելու համար: Մյուս կողմից, լավ արևի լույսի ներքո կարելի է բավականին երկար աշխատել նոութբուքով առանց ցանցին միանալու:
Photonera-ը ներկայումս հասանելի է Kickstarter-ի միջոցով պատվիրելու համար մոտ 79 դոլար մեկնարկային գնով: Արժե հաշվի առնել այն, որ դրամահավաքի արշավը կարող է ձախողվել, և այդ նոր ստարտափը բավարար միջոցներ չի կարողանա հավաքել նախագիծն իրականացնելու համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am