«Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան
International newsՉինաստանի հետ երկարաժամկետ մրցակցությունը կարող է լինել ամենալուրջ մարտահրավերը, որին երբևէ բախվել է Միացյալ Նահանգները և դա կլինի ԱՄՆ հաջորդ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային ուշադրությունը: Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ չափազանց կարևոր է, որ մենք չշեղվենք Չինաստանի հետ մեր երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունից, մինչ մենք գործ ունենք անմիջական ճգնաժամերի հետ», - ասել է նա Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում:
«Որովհետև Չինաստանը միակ երկիրն է, որն ունի բոլոր ոլորտներում մեզ հետ մրցելու հավակնություն և կարողություն։ Այսպիսի երկարաժամկետ մարտահրավերների մենք վաղուց չենք բախվել։ Թերևս երբեք, քանի որ Խորհրդային Միությունը չուներ տնտեսական և այլ հնարավորություններ, որոնք ունի Չինաստանը», հավելել է Սալիվանը։