Yerevan, 22.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սիրել եմ, բայց, ափսոս, չեմ հասցրել այդ մասին իրեն ասել. Լիլիթ Կարապետյան

Lifestyle
Դեռ 90-ականներից իր համարձակ կերպարներով աչքի ընկնող երգչուհի Լիլիթ Կարապետյանը չի դադարում երկրպագուներին հիացնել և զարմացնել իր անկաշկանդ ոճով: Թեև երբեմն խոսակցությունների առիթ է դառնում, բայց… բեմը զոհեր է պահանջում: Լիլիթ Կարապետյանն անկեղծացավ իր գաղտնիքներով Orer.am-ի հետ զրույցում: -Լիլիթ, Ձեր վերադարձը շոու-բիզնես, ինչպես և սպասելի էր, եղավ սկանդալային և աղմկոտ: Հատո՞ւկ էր արված: -Այո, «աղմկոտ» լինելու մասին մտածել էինք: Երկար տարիների լռությունից հետո միանգամից վերադարձա: Բնական էր, որ մեր լուրջ ու քրտնաջան աշխատանքը «լուռ» չէր ստացվելու: Բայց ասեմ, որ մինչև տեսահոլովակի նկարահանման ավարտը չէինք մտածել, որ նաև սկանդալային կլինի: Այնպես որ, մենք մեր սպասելիքները գերազանցեցինք: -Համարձակ քայլ էր, կարող էիք և չընդունվել: Չէի՞ք վախենում: -Ես համարձակ եմ եղել դեռևս «Արձագանք» ստուդիայում երգելու տարիներին, այնպես որ վախենալու ոչինչ չկար: Ոչ մի նորություն չէի անում: Ավելին, այն ժամանակներում, երբ ազատ լինելն ավելի դժվար էր, ես այդ կերպարում ընդունվել և սիրվել էի: -Իսկ հին և նոր կոլեգաներն ինչպե՞ս ընդունեցին: -Անձամբ ես միշտ սիրել, հարգել ու գնահատել եմ գործընկերներիս և նրանց աշխատանքները, երբևիցե որևէ մեկից դժգոհ չեմ եղել: Կարծում եմ, որ մեր վերաբերմունքը փոխադարձ է: Չէ՞ որ կյանքում ինչ ցանես, այն էլ կհնձես… Իհարկե, բացառություններ կան, ովքեր վատություն են անում ուրիշների միջոցով, բայց Աստված իրենց հետ: 10846643_747448705329816_1088206295_n -Ինչպես քիչ առաջ ինքներդ նշեցիք, 90-ականներին ևս համարձակ կերպարներում էիք, տարրատեսակ խոսակցությունների առիթ էիք դառնում: Այդ խոսակցությունները երբեք Ձեզ չե՞ն անհանգստացրել կամ վնասել: -Կստեմ, եթե ասեմ, որ չեն անհանգստացրել: Երիտասարդ աղջիկը չէր կարող չանհանգստանալ չարախոսություններից, որոնք էությանս հետ կապ չունեին: Երբ իմ երգերից կամ հագուստից են խոսում, նորմալ եմ համարում: Ամեն մարդ իր ճաշակն ու կարծիքն ունի: Բայց անձը վիրավորող խոսակցությունները չեն կարող չնեղացնել և հետք չթողնել: -Լիլիթ, շա՞տ է տարբերվում այսօրվա շոու-բիզնեսը 90-ականներից: -Իհարկե այո, և՛ լավ, և՛ վատ առումով: Նախկինում այսքան շատ երգիչ-երգչուհիներ չկային, որակն էլ չէր տուժում: Իսկ այսօր դաշտը լցված է: Մի բան, որը շատ-շատ է լինում, ինքնըստինքյան որակազրկվում է: Ցավում եմ, որ երաժշտական բոլոր ոճերը խառնվել են իրար, մաքուր երաժշտություն չի մատուցվում: Դրանից փոխվում է նաև ժողովրդի ճաշակը: Պահանջարկ է ունենում այն, ինչը սիստեմատիկաբար առաջարկվել է: Նախկինում, երբ մի երգ էիր պատրաստում, մինչև եթեր թողնելը տարբեր մարդիկ լսում էին, նայում: Նրանք մասնագետներ էին, որոնց հավանությունից հետո միայն կարող էիր աշխատանքդ ներկայացնել ժողովրդին… -Վերադարձի որոշումն ինչպե՞ս կայացրեցիք: -Այդ որոշումն իմ մեջ հասունացրեց հանդիսատեսը՝ համերգների ժամանակ բարձր ծափահարություններով, կարոտով, համացանցում գրած մեկնաբանություններով… Ինչպե՞ս կարող էի այդ ամենը տեսնելով՝ ինձ «թափ չտալ» ու նոր շնչով չվերսկսել: Ես պարտավոր էի, քանի որ հանուն իմ երգի և երկրպագուների՝ շատ զոհաբերություններ եմ արել: 10457766_1518724411742209_6618288685499795322_n -Այժմ ծանրաբեռնվածությունը մեծ չէ՞: -Գիտեք, լիովին տարվել եմ իմ աշխատանքով: Օրս անչափ հագեցած է: Մինչև երեկո ձայնագրությունների, նկարահանումների եմ լինում, որդուս հետ եմ անցկացնում, իսկ երեկոյան աշխատանքի եմ գնում՝ երգում եմ ակումբում: -Դուք միշտ տեսանելի արտաքին եք ունեցել, հմայիչ կին եք: Ինչո՞ւ անձնական կյանքը չի դասավորվել: -Երգը միշտ իմ անձնական կյանքի համար խոչընդոտ է հանդիսացել: Ընտրության առջև կանգնելիս միշտ ընտրել եմ երգը, ինչի համար երբեք չեմ զղջացել: Մեկ բան գիտեմ՝ այն, ինչ լինելու է, կլինի: Նշանակում է, որ դա է իմ ճակատագիրը: -Չե՞ք մտածում ընտանիք ստեղծելու, Ձեր կեսին գտնելու մասին: Ընդհանրապես, ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը: -Իհարկե մտածում եմ ընտանիք կազմելու մասին: Ինձ համար էական չէ, թե նա ինչ ասպարեզից կլինի: Կարևորը՝ լինի խելացի, համեստ, կնոջը հարգող, գնահատող, կնոջ հետ «հաշվի նստող», գեղեցկատես և ուժեղ տղամարդ: Այ սա է տղամարդու իմ իդեալը: 1907844_1482090015405649_2428190274028187901_n -Երբևէ իրապես սիրե՞լ եք: -Այո, սիրել եմ, բայց ափսոս, չեմ հասցրել այդ մասին իրեն ասել… -Ինչո՞վ են միմյանց նման իրական և բեմական Լիլիթները: -Անկեղծությամբ, պատասխանատվությամբ և նվիրվածությամբ… Ես և՛ կյանքում, և՛ բեմում այդպիսին եմ: -Ժամանակին ասում էին, որ երգչուհինեըը ճանապարհ հարթում էին «այլ» եղանակներով: Այլապես անհնար էր կայանալ: Ինչի՞ց էր ձևավորվել այդ կարծիքը: -Այո՛, եղել է և կա նման կարծիք: Բայց դա թյուր է այնքանով, որ ոչ բոլորին է վերաբերում: Չի կարելի մի քանիսի օրինակով համընդհանուր որակավորում տալ: 10484951_1499263873688263_6727104742199855185_n -Քանի՞ տարեկան է Ձեր տղան: Ի՞նչ հետաքրքրություններ ունի: -Կարենս արդեն 5 տարեկան է: Հետաքրքրությունները շատ տարբեր են, բայց այն, որ երաժշտության նկատմամբ մեծ սեր ունի և ինքն էլ շատ երաժշտական է, վստահ կարող եմ ասել: -2015 թվականին ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից: -Տարին կգա, բարին հետը… Նիկա Աբրահամյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School