251 հեռախոսազանգ` անի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 251 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 180-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 71 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 50-ին լուծում է տրվել, իսկ 23-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: