Ռուսաստանում աղբարկղում երեխա են գտել
International news
Մոսկվայի մարզում բակերից մեկի բնակիչները աղբի տարայի մեջ նորածնին են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը։
Տեղի բնակիչները բակի աղբի տարաներից մեկում կենդանի փոքրիկ երեխայի են գտել։ Դեպքի վայր են կանչվել շտապօգնության ծառայությունները։
Երեխային տեղափոխել են բուժհաստատություն։ Բժիշկներն այս պահին նրան անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս, նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Երեխային տարայի մեջ հայտնաբերելուց քիչ առաջ շենքի մուտքում նկատել են մի աղջկա, ով իրեն կասկածելի էր պահում։ Ականատեսները պնդում են, որ երկու երիտասարդ կարող էին երեխային աղբարկղը նետել։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի մանրամասներն ու հանգամանքները։