ԱՄՆ դեսպանը հանդիպեց Հայաստանի Եզդի համայնքի ներկայացուցիչներին
Այսօր դեսպան Հեֆերնը հանդիպեց Հայաստանի Եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը եւ Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ:
Դեսպան Հեֆերնը շեշտադրեց ԱՄՆ կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը եւ նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը: