ԶՊՄԿ ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցների օգնությամբ Արծվանիկում աշակերտներն իրականացրեցին ծառատունկ
Blog
Օրերս մեր Ընկերության հյուրերը Արծվանիկ բնակավայրի դպրոցականներն ու ուսուցիչներն էին: Պլանավորված շրաջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին։
Հաջորդ օրը, Ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցների օգնությամբ Արծվանիկում աշակերտներն իրականացրեցին ծառատունկ։
Հաշվի առնելով ազդակիր համայնքի բնակչությանը հուզող հարցերը ԶՊՄԿ պոչամբարի վերաբերյալ, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը ներկայացրեց պոչամբարի շահագործման և պրոգրեսիվ ռեկուլտիվացիայի սկզբունքներն ու նպատակները։
Ազդակիր բնակավայրերում նման հանդիպումները պարբերական կլինեն, որոնց ընթացքում բնակչությանը հուզող հարցերին` մասնագետները կտան սպառիչ պատասխաններ: