Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Կոբախիձե
International news
Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, Անթալիայի IV դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում և մեր բոլոր հարևան երկրները գնահատում են մեր դրական դերը, քանի որ խաղաղության գաղափարի շուրջ համագործակցությունը խորանում է»,- ասել է նա։