Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանն արդարացվել է
Society
Ալբերտ Առստամյանն արդարացվեց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Նշենք, որ 71-ամյա արցախցի տղամարդը մեղադրվում էր 2024թ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։