Եվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա․ Լավրով
Politics
ՆԱՏՕ-ի ամենախոշոր թշնամին հենց ՆԱՏՕ-ն է։ Անթալիայում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Եվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի գլխավորությամբ։
Անվտանգության ապահովման համար ստեղծված եվրատլանտյան կառույցները փլուզվել են»,- նշել է Լավրովը։