«Կինը չստացված տղամարդն է». Ջեկ Լոնդոն (ցիտատներ)
LifestyleՋեկ Լոնդոնը` Ջոն Գրիֆֆիտ Չեյնին, ծնվել է 1876 թ.-ի հունվարի 12-ին: Եղել է ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիքը», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։ Ջեկ Լոնդոնը արհմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, ինչպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը: Ջեկ Լոնդոնը մահացել է 1916 թ.-ի նոյեմբերի 22-ին:
1. Ավելի լավ է ես մոխիր լինեմ, քան փոշի: Ավելի լավ է իմ բոցը մարվի կուրացուցիչ բռնկումով, քան բորբոսն այն խեղդի:
2. Գեղեցկությունը բացարձակ է: Մարդկային կյանքը, առհասարակ ողջ կյանքը ենթարկվում է գեղեցկությանը: Գեղեցկությունը տիեզերքում գոյություն է ունցել դեռ մարդուց առաջ: Գեղեցկությունը տիեզերքում կմնա, երբ մարդը մահանա, բայց ոչ հակառակը: Գեղեցկությունը կախված չէ կեղտի մեջ թավալվող ողորմելի մարդուց:
3. Ցույց տվեք ինձ դաջվածքով մարդու, և ձեզ ցույց կտամ հետաքրքիր անցյալով մարդու:
4. Եթե պարզ եք մտածում, պարզ էլ կգրեք, եթե ձեր միտքն ունի արժեք, ձեր ստեղծագործությունն էլ արժեքավոր կլինի:
5. Ոգելիցը միշտ ձեռք է մեկնում, երբ մենք անհաջողություն ենք կրում, երբ թուլանում ենք, երբ ուժասպառ ենք: Բայց նրա խոստումները կեղծ են. ֆիզիկական ուժը, որ նա խոստանում է, թվացյալ է, հոգևոր բարձունքը` խաբուսիկ:
6. Մարդ չեպտք է տեսնի իրեն իրական տեսքով. այդժամ կյանքն անտանելի է դառնում:
7. Կարևորն այն չէ, թե ինչպիսին է բնապատկերը, այլ այն, թե ինչպես ենք մենք այն ընկալում: Եթե մենք չլինեինք, բնապատկերը կմնար նույնը, ինչ նախկինում, սակայն կկորցներ մարդու համար իր նշանակությունը: Կարևորն այն է, թե ինչով ենք մենք այն համեմում:
8. Կյանքը մարդուն միշտ ավելի քիչ է տալիս, քան նա պահանջում է:
9. Եթե թաքցրիր ճշմարտությունը, քողարկեցիր այն, եթե տեղիցդ վեր չկացար և ելույթ չունեցար ժողովի ժամանակ, ելույթ ունեցար` չասելով ողջ ճշմարտությունը, դու դավաճանեցիր ճշմարտությանը:
10. Ավելի լավ է ես լինեմ ամենավառ երկնաքարը, քան հավիտենական, բայց քնկոտ մոլորակ…
11. Միայն իրականությունը երբեք չի ստում:
12. Ուղղակի սարսափում եմ, երբ տեսնում եմ իմ մարդկային սահմանափակությունը, որը խանգարում է խնդիրը վերցնել բոլոր կողմերից, հատկապես, երբ խոսքը կյանքի արմատական խնդիրների մասին է:
13. Փաստը` ճշմարտացի լինելու համար, պետք է կրկնօրինակի հորինվածքը:
14. Խմածն ունակ է այնպիսի գործերի, որոնց մասին երբեք չէր մտածի, եթե չխմեր:
15. Հարբեցողությունը` այդ բարբարոսության ծնունդը, դեռ հին ժամանակներից մարդկությանը պինդ բռնել է, հրեշային հարկ է հավաքում` խժռելով երիտասարդությունը, ջլատելով ուժերը, ճնշելով էներգիան, վերացնելով մարդկային ցեղի լավագույն գույնը:
16. Վերջիվերջո, մարդուն մեկ կյանք է տրված. ուրեմն ինչու՞ չապրել ինչպես հարկն է:
17. Մարդու ճշմարիտ նշանակումն ապրելն է, այլ ոչ գոյություն ունենալը:
18. Կինը չստացված տղամարդն է:
19. Շանը նետած ոսկորը գթասրտություն չէ. գթասրտությունը շան հետ կիսած ոսկորն է, երբ դու նրանից պակաս քաղցած չես: