Yerevan, 17.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Հորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար

Մարտի 30-ին Նեպտունը դուրս է եկել Ձկան նշանից եւ մտել Խոյի նշան։ Նեպտունը դանդաղ մոլորակ է, դրա շրջապտույտը կենդանակերպի մեկ նշանում գտնվելիս կազմում է 14 տարի, նշանակում է՝ Նեպտունը վերջին անգամ Խոյում եղել է 168 տարի առաջ։ Մոլորակի անցումն այլ նշան նշանակում է նոր շրջապտույտի սկիզբ՝ 15 տարի տեւողությամբ, որում նոր էներգիաներ կլինեն։

Նեպտունը կերպարների եւ ողջ ոչ նյութականի մոլորակն է՝ հոգեւորի, ստեղծագործության, արվեստի, ոգեշնչման, ինքնաճանաչման, ինտուիցիայի, երեւակայությունների, ինքնախաբկանքի եւ պատրանքների։ Միավորվելով Խոյի կրակե նշանի հետ՝ Նեպտունն ուժեղացնում է իր բնութագրերը՝ դրանց վճռականություն, համարձակություն, խիզախություն եւ նախաձեռնողականություն ավելացնելով։

Ներկայացնում ենք, թե ինչպես է Նեպտունի անցումը Խոյի նշան ազդում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի վրա։

Խոյ

Դուք միջոցառման հերոսներն եք։ Առաջիկա 15 տարիների ընթացքում ձեր կյանքում ամենակարեւորը լինելու եք դուք, ձեր անհատականությունը, ձեր ցանկությունները, նպատակները, ձգտումներն ու արժեքները: Երբ բախվում եք դժվարին ընտրության, կենտրոնացեք ձեր սեփական ցանկությունների վրա: Զոհողականության ժամանակն անցել է, եւ ժամանակն է գնահատելու եւ սիրելու ինքներդ ձեզ, նախ եւ առաջ հոգ տանելու սեփական բարեկեցության մասին: Դուք բավականաչափ բան արել եք աշխարհի, ձեր սիրելիների, ընկերների, զուգընկերոջ, երեխաների եւ շրջապատի բոլոր մարդկանց համար: Այժմ ժամանակն է ձեր հայացքը դեպի ներս եւ ձեր սեփական բարեկեցություն ուղղել։

Ցուլ

Հոգեւոր հարցերը մի անտեսեք։ Սա ավարտի, անցյալի վերաբերմունքից հրաժարվելու եւ կյանքի նոր փուլին նախապատրաստվելու շրջան է: Դասավորեք ձեր կյանքն այնպես, ինչպես կկարգավորեիք ձեր զգեստապահարանը. վերանայեք ձեր վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Բաց թողեք այն, ինչը գերազանցել է իր օգտակարությունը: Մաքրեք ձեր ֆիզիկական եւ հոգեւոր տարածքը նոր էներգիա ստանալու համար: Եթե մտածել եք արտագաղթի մասին, ապա լավ ժամանակ է։

Երկվորյակներ

Մի ներփակվեք: Սկսվում է մի ժամանակաշրջան, երբ ձեր կապերն ու աշխարհի հետ շփումը կբերեն ամենամեծ արդյունքներն ու հաջողությունները։ Սպասեք հաղթանակների այնտեղ, որտեղ շփումն ակտիվ է՝ ընկերների, համախոհների եւ մարդկանց մեծ խմբերի միջեւ։ Բացի այդ, մտցրեք ավելի շատ ստեղծագործություն ձեր կյանք եւ մի վախեցեք երազել եւ նոր նպատակներ դնել:

Խեցգետին

Ժամանակն է կենտրոնանալ ոչ միայն տնային ու ընտանեկան խնդիրների, այլեւ կարիերայի վրա: Ձեր կարգավիճակը հասարակության մեջ եւ մասնագիտականհաղթանակները պետք է առաջնահերթություն դառնան մոտ ապագայում։ Հնարավոր է մասնագիտության փոփոխություն, մի վախեցեք, դա հաջողություն կբերի։

Առյուծ

Հրաշալի շրջան ճամփորդելու, շարժվելու, մտահորիզոններն ընդլայնելու, կրթություն ստանալու եւ հոգեւոր ուսուցիչ գտնելու համար։ Մի նստեք տեղում, ակտիվ եղեք այն ամենում, ինչը ձեզ համար նոր փորձառություններ է բերում:

Կույս

Ժամանակահատվածը կապված կլինի ֆինանսների, հատկապես այլ մարդկանց ֆինանսների, գործընկերների, բանկերի եւ այլ կազմակերպությունների հետ: Եղեք համբերատար եւ համառ, քանի որ ձեզ կարող են ճգնաժամեր սպասել։ Ձեր արձագանքը դրանց կորոշի, թե արդյոք դրանք հեշտությամբ կհաղթահարվեն: Հրաժարվեք իմպուլսիվությունից եւ վերլուծեք ձեր գործողությունները, այնուհետեւ պատրաստ կլինեք դրանց հետեւանքներին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ հին սցենարներն այլեւս չեն գործում, սկսվում է տրանսֆորմացիայի շրջան։

Կշեռք

Ժամանակաշրջանի գլխավոր թեման կդառնան այլ մարդկանց հետ հարաբերությունները։ Անկախ նրանից, թե դա ընտանիք է, ընկերություն, սիրավեպ կամ բիզնես: Դուք եւ այլ մարդիկ առաջնահերթ եք: Վերանայեք, թե ինչպես եւ ում հետ եք շփվում, ումով եք ձեզ շրջապատում: Բաց թողեք պատրանքները եւ ակտիվ քայլեր ձեռնարկեք, որպեսզի շրջապատող աշխարհի հետ շփումը դրական լինի ձեզ համար:

Կարիճ

Աշխատանքն ու առողջությունը գալիք տարիների երկու մեծ թեմա են։ Վերանայեք ձեր առօրյան, ամենօրյա ժամանակացույցը եւ ռեժիմը, դրանք ավելի ուժեղ՝ ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցություն կունենան ձեր բարեկեցության վրա, քան նախկինում: Մի վախեցեք աշխատանքի հետ կապված փոփոխություններից, հավասարակշռություն գտեք ներսում, իսկ հավասարակշռությունը չկորցնելու համար ամրացրեք հողը ձեր ոտքերի տակ։

Աղեղնավոր

Պատասխանատվությամբ լի դժվարին շրջանից հետո դուք կարող եք թեթեւացած զգալ, քանի որ այս շրջանը ձեր կյանք կբերի ավելի շատ սեր, ստեղծագործություն, ուրախություն եւ արկածներ: Բաց եղեք ամեն նորի համար եւ մի մերժեք հետաքրքիր հնարավորություններն ու ծանոթությունները։

Այծեղջյուր

Ընտանիք, ծնողներ, բնակության վայր՝ այս ամենը ձեզ կմտահոգի այս ընթացքում։ Եթե երազել եք տեղափոխվել, ուրեմն բախտը ձեր կողքին է։ Անշարժ գույքի հետ կապված ցանկացած խնդիր հեշտությամբ եւ դրական լուծում կստանա։ Օգտագործեք այս ժամանակը, որպեսզի ստեղծեք այնպիսի պայմաններ, որոնցում դուք իսկապես լավ կզգաք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:

Ջրհոս

Այս ընթացքում շատ ճանապարհորդություններ կլինեն։ Սպասեք փոփոխությունների՝ կապված ձեր եղբայրների եւ քույրերի հետ: Հիշեք, որ ցանկացած փոփոխություն դեպի լավն է տանում, ուստի ձեր էներգիան ուղղեք նոր բան սովորելուն եւ նոր գիտելիքներ ու հմտություններ կուտակելուն, դրանք հետագայում կհեշտացնեն ձեր կյանքը։

Ձկներ

Նեպտունը դուրս է եկել ձեր նշանից, ուստի անձնական «ես»-ի թեման փոխարինվում է փուլով, որտեղ դուք պետք է ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնեք ֆինանսների, եկամտի աղբյուրների, արժեքների եւ ինքնագնահատականի վրա: Գումար աշխատելու հետաքրքիր հնարավորությունների կհանդիպեք, մի հրաժարվեք, նոր բաներ փորձեք, դրան մոտեցեք պրագմատիզմով։ Հանգամանքները կարող են փոխել ձեր վերաբերմունքը փողի նկատմամբ։

Բոլոր նշանները պետք է հիշեն, որ Նեպտունը գործում է դանդաղ, դուք չպետք է վազեք՝ գլուխ կոտրելով, բայց եւ անկյունում նստած մնալ էլ չի հաջողվի։ Փոփոխությունները կգան աստիճանաբար, բայց վառ, ձեզանից կպահանջվեն վճռականություն եւ նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու պատրաստակամություն։

Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representativeRate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor