Ամերիկացի գիտնականները պարզել են խանգարված քնի և տրամադրության միջև եղած կապվածության մասին: Ըստ հետազոտության արդյունքների` որքան դժվար է մարդ քնում, այնքան ճնշված է լինում նրա առօրյան: Orer.am-ը ներկայացնում է քնի և տրամադրության մասին հետաքրքիր տվյալներ:
Ըստ գիտական լայնածավալ հետազոտությունների` ճիշտ քունը կարող է մարդուն օգնել հաղթահարել հիվանդությունները, իսկ քիչ քնելը կամ քնի ավելցուկը նպաստում են տրամադրության անկման, ընկճվածության և ուղեղի ավելի արագ ծերացմանը:
ԱՄՆ Քնի ազգային հիմնադրամի իրականացված հետազոտությանը մասնակցել է հիմնականում 19 տարեկան 100 ուսանող, որոնց մեծամասնությունը՝ բնույթով «բու»: Ըստ այս հետազոտության` քիչ քնած ուսանողներին տրված տրամադրությունը բնորոշող մի շարք հարցերի պատսխաններում նկատվել է անհանգստություն, ընկճվածություն, տրամադրության անկում:
Ժամանակը ռացիոնալ օգտագործելու և արդյունավետ աշխատելու համար հարկավոր է առույգություն և արագ կողմնորոշվելու կարողություն, որը հնարավոր է միայն լիարժեք հանգստի դեպքում: Հակառակ այն կարծիքին, որ մարդն իր կյանքի 1/3 մասը անցկացնում է քնած և փոխարենը բազմաթիվ այլ օգտակար բաներ կարող էր անել, և հետևաբար կարելի է քիչ քնել, միանգամայն սխալ է: Քնի միջոցով, ինչպես լիցքավորվում են մարտկոցները, այնպես էլ լիցքավորվում է մարդը և դա շատ կարևոր է: Երբեք մարդը չի կարող անընդհատ հաջողության հասնել, երբ իր քունը խախտված է. հետևաբար կամ առողջական խնդիրներ ունի, կամ դրանք շուտով կառաջանան: