2014-ի ամենաքննարկված թեմաները
Lifestyle
Համացանցի առկայության պայմաններում «սկանդալներ» լինում են ամեն օր, երբ չեղած թեման «բում» է որակվում, բայց կան թեմաներ, որոնք քննարկման առարկա են դառնում քաղաքի ամեն անկյունում:ESem.am-ն առանձնացրել է 2014-ին հայերի շրջանում բավականին լայն քննարկման արժանացած 5 թեմաները:
Սիրուշոն միշտ եղել է հանրության քննարկման կիզակետում, նա այն երգչուհին է, ում կողքով անտարբեր չեն անցել նույնիսկ նրանք, ովքեր իրենց չեն համարում Սիրուշոյի երկրպագուն: Հայկական շոուբիզնեսի արքայադուստեր մայրանալուն նրա երկրպագուների մեծ բանակը սպասում էր երգչուհու ամուսնությունից ի վեր: Այս տարվա գարնանը` կանանց տոնին նվիրված համերգի ժամանակ նկատելի դարձավ, որ երգչուհին բալիկի է սպասում, իսկ ամռանը լույս աշխարհ եկավ նրա և Լևոն Քոչարյանի որդին: Զույգն արու զավակ ունեցավ: Ի դեպ, երգչուհին ծննդաբերեց ԱՄՆ-ում, որտեղ գտնվում է մինչև հիմա:
Հայտնի մեկ այլ զույգի` Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի բալիկ ունենալուն ևս շատերն էին սպասում: Նրանց ամուսնությունից հետո պարբերաբար լուրեր էին տարածվում Հռիփսիմեի հղիության մասին, ի վերջո, այս տարվա մայիսին ESem.am-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին հաստատեց մայրանալու լուրն ու մի շարք մանրամասներ հայտնեց: Մարտինի ու Հռիփսիմեի առաջնեկը` Լեոն, ևս լույս աշխարհ եկավ ԱՄՆ-ում, ծնողները նրան Հայաստան բերեցին ծնվելուց մեկ ամիս անց:
«Հայաստանի ձայնը» նախագիծը միշտ մեծ աժիոտաժ է առաջացնում Հայաստանում: Այս տարի շատ բուռն քննարկվեց երգչուհի Եվա Ռիվասի` ժյուրիի կազմում ընդգրկվելու հարցը: Շատերը նրան արժանի չէին համարում այդ պաշտոնի համար: Թեև քննարկումները թեժ էին, դրանք կարելի է ոչինչ համարել այն քննարկումների համեմատ, որոնք ծավալվեցին, երբ Եվան ոտքով հարվածեց մրցավարական կոճակին: Երևացած ու չերևացած ամեն մի մանրուք քննարկվում էր քաղաքի ամեն անկյունում, իսկ Եվան պարզապես ասում էր, որ դա ինքնաբերաբար է ստացվել:
«Սուպեր մամա» ֆիլմը մեծ աժիոտաժ առաջացրեց Հայաստանում: Հայկոյի նոր ֆիլմը ու դրանում կերտած կնոջ կերպարը լայն քննարկումների տեղիք տվեցին: Սկզբնական շրջանում շատերը չէին հավատում, որ Կարինեին հենց Հայկոն է մարմնավորում, սակայն «ստիպված» եղան հավատալ, երբ համացանցում տարածվեցվին լուսանկարներ Հայկոյի կերպարանափոխման պրոցեսից: Այս ֆիլմի ցուցադրման ժամանակ կինոթատրոններում տեղ ու դադար չի լինում:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի ստեղծագործական նորությունները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում, սակայն վերջին` «Դե էլ մի» տեսահոլովակն առավել մեծ քննարկման արժանացավ այն բանից հետո, երբ երգչուհին, իր խոսքով, փոփ ստեղծագործություններում միշտ մեծ փիլիսոփայություն փնտրող մարդկանց խնդրեց այս երգի ու տեսահոլովակի մեջ չփնտրել շատ խորը իմաստ, քանի որ այն պարզապես չկա: Տեսահոովակի մի հատվածում Լիլիթը շիլացնում է աչքերը: Նրա խոսքով` դա արել է մեծ դժվարությամբ` հանուն փոքրիկ հումորի: Համացանցը հեղեղվեց հենց այդ հատվածի ստոպ կադրով ու Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, որ իր երգում իմաստ չկա:
Ներկայացրեց Հայկ Հայկյանը