Ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում օգոստոսի 19-ին` ժամը 09.45-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա տղամարդ և հայտարարել, որ ավտովթարի է ենթարկվել: Պարզվել է, որ Երևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ-Տրանզ իտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի հիշյալ ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն: