Bravo.am-ը գրում է.
“Նոր տանը մենակ”. այսպես է կոչվում հայկական նոր կինոկատակերգությունը, որի դերասանական կազմում են Գրիգոր Դանիելյանը, Ռիչարդ Մադլենյանը, Լեւոն Հարությունյանը, Կրո Գասպարյանը, Արեգ Գալոյանը, Օֆելյա Զաքարյանը եւ ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորն Արտակ Զիլֆիմյանն է:
Գրիգոր Դանիելյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարմնավորում է Վինչենցո անունով ինքնատիպ մի կերպար.“Հերոսս զգացմունքային իտալացի է, ով իր “բոսսի” հրամաններն է կատարում:
Ողջ ֆիլմի ընթացքում խոսում եմ անգլերեն”,-ասել է դերասան-հումորիստն ու հավելել, որ սա իր մասնակցությամբ առաջին գեղարվեստական ֆիլմն է.“Հուսով եմ` հաջողություն կունենա”:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: