Հղիները` մորեմերկ (լուսանկարներ)
Lifestyle
Վերջին 10-ամյակում մեկը մյուսի հետևից մեզ հասցրել են զարմացնել մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող կանայք, ովքեր հղիության ընթացքում մերկացել են նույնքան հանգիստ և անկաշկանդ, ինչպես դա անում են ոչ հղի վիճակում: Շատերն այն կարծիքին են, որ հղի կնոջը հարիր չէ մերկանալն ու իրեն ի ցույց դնելը, սակայն քիչ չեն նաև հիացողները, հմայվողներն ու նրանց համարձակությունը գնահատողները:
Իհարկե, սա այն համարձակությունը չէ, որ ունեն այն կանայք, ովքեր չեն վախենում մայրանալ ավելի քան տասն անգամ, բայց, դե, համաձայնենք, որ սա էլ այդքան հեշտ գործ չէ: Իսկ թե ով ինչ դրդապատճառով է մերկանում հղիության շրջանում, դա արդեն այլ թեմա է:
Վերջին մորեմերկ հղին Քիմ Քարդաշյանի հարազատ քույրն է՝ Քարդաշյան քույրերից ավագը` Քորթնին: Ու թեև նա արմատներով հայուհի է, բայց ծնվել և մեծանալով ԱՄՆ-ում, ունենալով օտարազգի մայր, օտարազգի ամուսին, դժվար է համարել, թե մերկացողը հայուհի է:
Ամեն դեպքում, հղի կնոջը մերկ, թե հագուստով տեսնելը հաճելի է... Նայեք նաև դուք:
Հղիներով զմայլվեց Հայկ Հայկյանը
Հղիներով զմայլվեց Հայկ Հայկյանը
ESem.am