Պաղեստինամետ ակտիվիստները խոչընդոտել են իսրայելցի զբոսաշրջիկների մուտքը Հունաստան, շշեր նետել նրանց վրա
International newsՀարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Հունաստանի Կրետե կղզու Սուրբ Նիկոլաոս քաղաքի նավահանգստում՝ բողոքելու իսրայելցի զբոսաշրջիկներ տեղափոխող նավի ուղևորների դեմ: Ցուցարարները Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար մեղադրել են իսրայելցիներին: Նրանք վանկարկել են «Ազատությո՛ւն Գազային» և «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» կարգախոսները։
ERTnews-ի հաղորդմամբ՝ հունական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ Հաղորդման համաձայն՝ ցուցարարները շշեր են նետվել զբոսաշրջիկների ուղղությամբ։ Երեք մարդ ձերբակալվել է։
Սակայն Կրետեում զբոսաշրջիկներն ի վերջո կարողացել են իջնել նավից և ավտոբուսներով տեղաշարժվել, մինչդեռ մեկ այլ նավի իսրայելցի ուղևորներին դա անել չի հաջողվել: «Crown Iris» նավը փորձել է կանգ առնել Սիրոսի նավահանգստում, բայց մոտ երեք հարյուր ակտիվիստներ փակել են նավամատույցը: Նավը ստիպված է եղել ուղևորվել դեպի Կիպրոս: