«Հրապարակ». ֆինանսների նախարարության աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համարանիշները «ֆ» տառով ե
«Հրապարակ»-ը գրում է, որ մեր ազգի տղամարդկային հատվածը հատուկ սեր ունի ավտոմեքենաների նկատմամբ: Թանկ, վերջին մարկայի, մգացված ապակիներով, գոլդ համարներով մեքենա ունենալու մոլուցքով են տառապում ոչ միայն բիզնեսմենները, այլև պետական պաշտոնյաները: Երեկ մենք հայտնաբերեցինք, որ ֆինանսների նախարարությունը նորամուծություն է մտցրել ՝ իր աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համարանիշները փոխել են ՝ համապատասխանեցրել իրենց գերատեսչության անվանը՝ բոլորը «ֆ» տառով են:
Եթե այսպես շարունակվի, ապա շուտով կրթության նախարարության մեքենաները կլինեն «Կ» տառի տակ, գյուղնախինը՝ «Գ», բնապահպանությանը՝ «Բ» և այլն: Փաստորեն, բարձր պաշտոններ զբաղեցնողները ոչ թե աշխատանքով են տարված, այլ տղայական խաղերով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։