Orer.am-ը ներկայացնում է ծաղիկների մատուցման, նրանց նշանակության և զույգ ու կենտ լինելու հետաքրքիր փաստերի մանրամասները:
Ըստ ռուսական, ֆրանսիական, ինչպես նաև հայկական ավանդույթների զույգ թվով ծաղիկներ տարնվում են միայն հուղարկավորության ժամանակ, իսկ կենդանի մարդուն ընդունված է նվիրել միայն կենտ թվով ծաղիկներ:
Գրեթե ողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Արևելքի մի շարք երկրներում ճիշտ հակառակն է, ընդունված է նվիրել զույգ թվով ծաղիկներ, որովհետև զույգ թիվը երջանկություն է խորհրդանշում:
Իսրայելցիները նվիրում են միայնն զույգ թվով ծաղիկներ, իսկ թաղման արարարողությանը ծաղիկ չեն տանում:
Վրաստանում գտնում են, որ ընտանեկան արժեքների հետ կապված ամեն ինչը երջանկություն է բերում, այդ պատճառով էլ երկու ծաղիկը (զույգ)՝ հաջողակ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ,«որպեսզի մահացածն իր զույգին չտանի իր հետ»:
Հեթանոսական հավատալիքները զույգ թիվը մեկնաբանում են որպես մահվան և չարի խորհրդանիշ: Հիշու՞մ եք ասացվածքը .«դժբախտությունը մենակ չի այցելում»:
Շատ հնագույն մշակույթներում զույգ թվերը խորհրդանշել են ավարտ, իսկ կենտ թվերն ընհակառակը, խորհրդանշել են երջանկություն, հաջողություն:
Հնագույն փիլիսոփաների համար բարության, կյանքի, լույսի խորհրդանիշները եղել են կենտ թվերը, ինչպես նաև դրանք խորհրդանշել են աջ կողմը (հաջողության կողմը): Անհաջող ձախ կողմը և դրա հետ նաև մահը, չարը, խավարը խորհրդանշել են զույգ թվերը:Արդյո՞ք այստեղից չի առաջացել «արթնանալ ձախ ոտքից» հայտնի ասույթը, որը խորհրդանշում է օրվա անհաջող սկիզբը:
Ժեստերի լեզվով յուրաքանչյուր թիվն ունի իր նշանակությունը, և դրանից կարելի է օգտվել ծաղկեփնջին ճիշտ իմաստ հաղորդելու համար: Այսպես, եթե դուք նվիրում եք 1 ծաղիկ, դա նշանակում է, որ անձնավորությունը, ում դուք նվիրում եք այն, ձեզ համար միակն է: Եթե նվիրեք 3 ծաղիկ, դա կնշանակի, որ դուք ցանկանում եք ձեր սիրելի անձնավորության հետ աշխարհի ծայր գնալ: Իսկը 5-ը նշանակում է «Ես քեզ սիրում եմ»:
Շատ քչերը գիտեն, որը նախկինում 7 ծաղիկ նվիրել են միայն նշանադրության օրը: