Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որ Մաշա Մալինովսկայան պատրաստվում է դատի տալ պլաստիկ վիրավույժ Օլեգ Տերեզանովին, ով այլանդակել է հաղորդավարուհու կրծքերը, դրանք մեկը մյուսից տարբեր չափսերի դարձնելով:
Կրծքի վատ տեսքն էլ հենց ստիպել է Մաշային գնալ պլաստիկ վիրահատության 6-րդ փորձին: Այս անգամ նրան խորհուրդ են տվել դիմել հայազգի հայտնի վիրավույժ Հայկ Բաբայանին:
«Սարսափելի է: Ես երկու օր արտասվել եմ, քնում էի արցունքների մեջ: Ինձ թվում է, որ ես նույնիսկ երազում եմ արտասվել: Պլաստիկ վիրաբույժ Տերեզանով Օլեգը, իմ կարծիքով, քերթել է ինչպես ոչխարի: Բացի դրանից, որ նա շատ անորակ գործ է արել, նա նաև ամեն հարմար առիթի լրագրողներին հայտնում է, թե կոնկրետ ինչ է արել իմ մարմնի հետ»,-բողոոքել է հաղորդավարուհին` հավելելով, թե չի թաքցում, որ պլաստիկ վիրահատությունների է դիմել:
«Բարեբախտաբար բժիշկ Հայկ Բաբայանն ասաց, որ կկարողանա օգնել, շնորհակալ եմ նրան»,-ասել է Մալինովսկայան: