ESem.am-ը գրում է.
Տոնե՜րն են մոտենում ու նախատոնական աժիոտաժի մեկնարկն արդեն տրված է:)ESem.am-ը երգիչ Միհրան Ծառուկյանի հետ խոսել է Ամանորի ու դրան նախորդող աժիոտաժի մասին: Զրույցի ժամանակ պարզվեց, որ Միհրանը հենց այդ պահին պատրաստվում էր մայրիկի հետ գնալ ամանորյա գնումների: «Քանի որ շուտով մեկնելու եմ, փորձում եմ օգնել տանեցիներին»,- հայտնեց երգիչը:
Այժմ «Ֆուլ հաուս» նախագծում նկարահանվող Միհրանն այս տարի աշխատանքային Ամանոր է ունենալու: «Մոսկվայում եմ լինելու և աշխատելու եմ ոչ միայն Ամանորի գիշերը, ալև հաջորդող օրերին: Մարդիկ, ովքեր արդեն գիտեն, որ այնտեղ եմ լինելու, հրավիրել են տարբեր միջոցռումների», – ասաց երգիչն ու հավելեց, որ մինչ իր կարերայի զարգացումն ընտանիքի հետ էր դիմավորում տոները: «Այժմ էլ՝ հնարավորության դեպքում ընտանիքիս հետ եմ դիմավորում Նոր տարին, բայց նման հնարավորություն քիչ է լինում: Երբ վերադառնամ Մոսկվայից, անպայման ընտանիքիս հետ կտոնեմ Ամանորը»,- հավելեց Միհրանը:
Երգչի խոսքով՝ Ամանորի գիշերը՝ միջոցառումից հետո, տոնը կնշի մոսկվաբնակ պրոդյուսերի՝ Տարոն Պողոսյանի և նրա ընտանիքի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: