Յամալն այսօրվա ֆուտբոլի գլխավոր տաղանդն է․ Թոնի Կրոս
SportՄադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է ներկայիս ֆուտբոլի գլխավոր տաղանդին։
Գերմանացու ընտրությունը կանգ առավ «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի վրա։
«Յամալն այսօրվա ֆուտբոլի գլխավոր տաղանդն է», - Կրոսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Յամալը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։