Այս լուսանկարները բավական դաժան են, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր ուղերձ են պարունակում իրենց մեջ. զանգվածային անտառահատումների հետևանքով ոչնչանում է նաև կենդանական աշխարհը։ Եվ դա չի կարող չանհգանգստացնել։
Կրեատիվ գեղարվեստական ղեկավար Գենշե Պրասադ Աչարյան, քափիրայթինգի մասնագետ Քոշիկ Քեթթի Ռոյի հետ ստեղծել են այս սոցիալական նախագիծը` Հնդկաստանի առաջին էկոլոգիական ազդարարներից մեկի` «Sanctuary Asia»–ի համար։
Այս պաստառների վրա բավական սթափեցնող գրառում է արված. «Երբ անհետանա անտառը, կանհետանա նաև վայրի բնությունը»։ Իրականում այդպես էլ տեղի է ունենում։ Անտառը, դա բազմաթիվ կենդանիների տունն է, և երբ այդ տունն ավերվում է, մահանում են և դրա բնակիչները։ Գուցե նախագծի հեղինակը մի փոքր դաժան մեթոդ է ընտրել դա ներկայացնելու, բայց ապացուցված է, որ այսօր միայն այդ կերպ կարելի է սթափեցնել մարդկանց։