Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք Չալաբյան
SocietyԱյսօր Գյումրվա ասպատակած և բռնազավթված Յոթ Վերքում, Նեռի և նրա կամակատարների ամբոխով շրջսպատված, մի երիտասարդ, բայց խիզախ օրիորդ համարձակորեն տվեց Վեհափառ հայրապետի և բռնադատված Միքայել սրբազանի անունները, դրանով ի դերև հանելով ողջ այս անհավատ կրկեսը:
Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին: Աստված զորավիգ կլինի և ուժ կտա իր հավատավոր զավակներին, իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից: