Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը
SportԻսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների մասնակցությամբ Ֆինալիսիմա 2026-ը տեղի կունենա 2026 թվականի մարտին։ Այս մասին հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուզանը։
«Ֆինալիսիմա կոչվող այդ երազանքը կիրականանա մարտին: Մենք մոտ ենք ՈւԵՖԱ-ի հետ հարցը համաձայնեցնելուն և սպասում ենք պաշտոնական հաստատմանը»,- Լուզանի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն X սոցիալական ցանցում:
Նախկինում հաղորդվում էր, որ հանդիպումը կկայանա մարտի 27-ին Քաթարի «Լուսայլ Այկոնիկ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է, իսկ արգենտինացիները՝ Ամերիկայի գավաթակիրը։
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել էր, որ չի մասնակցի այդ հանդիպմանը։