Արևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի
EconomicsՎերջին երկու տարիների ընթացքում էներգակուտակիչների (մարտկոցների) գները կտրուկ նվազել են, ինչի արդյունքում արևային էներգիան առաջին անգամ դարձել է տնտեսապես շահավետ ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Փաստացի, արևային էներգետիկան դառնում է շուրջօրյա օգտագործելի աղբյուր։ Այս մասին նշվում է Ember վերլուծական կենտրոնի նոր ուսումնասիրության մեջ, որը հիմնված է 2025 թվականին Իտալիայում, Սաուդյան Արաբիայում և Հնդկաստանում անցկացված էներգետիկ աճուրդների տվյալների վրա։
Վերլուծաբանների հաշվարկներով՝ էլեկտրացանցերի համար նախատեսված լիարժեք կուտակիչ համակարգերի գինը իջել է մինչև մոտ 125 դոլար մեկ կիլովատ-ժամի համար՝ չորս և ավելի ժամ տևողությամբ էներգիայի պահպանման նախագծերի դեպքում։ Այդ գումարից շուրջ 75 դոլարը բաժին է ընկնում հենց մարտկոցներին, որոնք հիմնականում մատակարարվում են Չինաստանից, իսկ ևս 50 դոլարը՝ տեղադրման և ցանցին միացման ծախսերին։ Էներգիայի պահպանման բերված արժեքը (LCOS) նվազել է մինչև մոտ 65 դոլար մեկ մեգավատ-ժամի համար։
Եթե ցերեկային արևային արտադրության կեսը տեղափոխվի գիշերային ժամերի օգտագործման, ապա պահեստավորումը կավելացնի ընդամենը մոտ 33 դոլար մեկ մեգավատ-ժամի հաշվով։ Արդյունքում արևային արտադրության հետ միասին ընդհանուր արժեքը կազմում է մոտ 76 դոլար մեկ մեգավատ-ժամի համար, ինչը արդեն համեմատելի է ավանդական էներգիայի աղբյուրների հետ։ Ember-ի գնահատմամբ՝ արևային էներգիան դադարում է լինել «միայն ցերեկային» և վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի։ Սա կարող է արմատապես փոխել էներգետիկ համակարգերը այն երկրներում, որտեղ կա բարձր պահանջարկ և արևային լավ պայմաններ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am