Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Պետք է ենթադրել, որ Փաշինյանի այս որոշումն անակնկալ է եղել հենց Առուշանյանի համար, քանի որ երեկ առավոտյան պատրաստվում էր ասուլիս տալ՝ ամփոփելու իր աշխատանքային գործունեության 1 տարին (նա նշանակվել էր 2024 թ. դեկտեմբերի 19-ին), սակայն մարզպետարանի պաշտոնական կայքէջում պարզապես տեղադրվեց ամփոփիչ տեսանյութ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Առուշանյանի ազատումը կապված է հիմնականում երկու գործոնի հետ: Մեկը վերաբերում է Գյումրու ավագանու ընտրություններին, երբ ՔՊ-ն պարտվեց ընդդիմությանը: Մյուսը կապված է «Յոթ վերք» եկեղեցում Նիկոլ Փաշինյանի քպական կեղծ «պատարագի» բացարձակ ձախողման հետ: Հատկապես վերջին հանգամանքը Փաշինյանը չի կարողացել մարսել, քանի որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմում նա չի հանդուրժում որևէ «վրիպում», իսկ որ Գյումրիում «պատարագային» շոուն տապալված էր, անկասկած է: Ճիշտ է, մյուս բոլոր տեղերում ևս առանձնապես «գլուխ գովալու» բան չունեն իշխանությունները, բայց Գյումրին Փաշինյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի հասկանում է, որ եթե մի քանի բնակավայրերում դեռ ինչոր հույսեր կարող է փայփայել, այստեղ ինքը բացարձակ վարկանիշ չունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում