ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման
EconomicsԵՄ առաջնորդները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ առաջիկա երկու տարիների ընթացքում, հայտնում է forbes.ru-ն:
Վարկը կապահովվի ԵՄ ընդհանուր բյուջեի չօգտագործված միջոցներով, այլ ոչ թե Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվներով։ Բրյուսելի գագաթնաժողովի մասնակիցների խոսքով՝ Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկը Ռուսաստանի կողմից փոխհատուցումների վճարումից հետո։
Բրյուսելի գագաթնաժողովի ժամանակ ԵՄ առաջնորդները համաձայնել են կապիտալի շուկաներից ներգրավել 90 միլիարդ եվրոյի (105,5 միլիարդ դոլար) վարկ՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար առաջիկա երկու տարիների ընթացքում, հաղորդել է Financial Times (FT)-ը։ Թերթը հաղորդում է, որ վարկը կապահովվի ոչ թե Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվներով, այլ ԵՄ ընդհանուր բյուջեի չօգտագործված միջոցներով։ Քննարկումների մասնակիցները հայտարարել են, որ Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկը միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը վճարի փոխհատուցումները։
Թերթի տվյալներով՝ որոշումը ԵՄ առաջնորդները կայացրել են դեկտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ 16 ժամ տևած քննարկումներից հետո։ Հրատարակությունը նշում է, որ ԵՄ հարկատուներից, այլ ոչ թե ռուսական ակտիվներից վարկ ֆինանսավորելու համաձայնագիրը քաղաքական հարված էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար, որոնք պաշտպանում էին Ուկրաինային վարկ տրամադրելը ռուսական արգելափակված միջոցներով և փորձում էին ճնշում գործադրել Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի վրա՝ հրաժարվելու իր առարկություններից։