Հիպնոսը տարօրինակ արվեստ է, որը թույլ է տալիս մարդուն ներշնանքի միջոցավ հավատալ իրականությանը չհամապատասխանող վիճակների: Մարդը, գտնվելով հիպնոսացված վիճակում, լսում և իրակացնում է հիպնոսացնողի հրահանգները: Ըստ գիտնականները հետազոտությունների` ապացուցվել է, որ մարդիկ, որոնք առավել շատ են ենթարկվում ներշնչանքի, ավելի շատ բան կարող են քաղել հիպնոսից, քան չներշնչվողները: Այսինքն ցածր ներշնչանքի մակարդակ ունեցող մարդկանց համար հիպնոսն անիմաստ է: Orer.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր հիպնոսի մասին:
Ի տարբերություն բոլոր ծանոթ առասպելների, պետք է ասել, որ հիպնոսողները չեն տիրապետում գերբնական ուժերի: Նրանք միայն տիրապետում են անհրաժեշտ գիրելիքների և հմտությունների: Հիպնոսողները հանդիսանում են հատուկ «ուղեկիցներ»` օգնելով մարդուն դուրս շպրտել ծանր հոգեբանական սեղմակները և որքան հնարավոր է հանգստանալ:
Եթե մարդ հեշտությամբ է ենթարկվում հիպնոսին, ապա կարելի է նրան համոզել, որ նա հանճարեղ նկարիչ կամ երաժիշտ է: Կա հայտնի մի օրինակ. երբ մեկին ներշնչեցին, որ նա ամերիկացի հանճարեղ շախմատիստ է` առաջարկելով խաղալ շախմատ, նրա առաջին արձագանքը եղավ 1 մլն դոլլոր հոնորար պահանջելը:
Արևմուտքի աստղերից շատերն արդեն հնարավորություն են ունեցել իրենց վրա փորձարկել հիպնոզի զարմանահրաշ մեթոդները: Օրինակ` շատ տարիներ առաջ դերասանուհի Դրյու Բերրիմորը հիպնոզի միջոցով պայքարել է թմրամոլության դեմ, իսկ «Black Eyed Peas»-ի մենակատար Ֆերջին դիմել է այս ոլորտի մասնագետներին, որպեսզի ազատվի հարբեցողությունից:
Հիպնոսի հանրահայտ փորձ. Մեծ լսարանում բամբակի կտորը թրջում են ինչ-որ հեղուկով` հայտարարելով, որ հիմա կսկսվի տարածվել բավականին ուժեղ տհաճ հոտ, իսկ ով այն կզգա պետք է ձեռք բարձրացնի: Անցնում է մի քանի րոպե, և առաջին շարքում նստածները սկսում են բարձրացնել ձեռքերը, որոնց թիվը անընդհատ ավելանում է: Վերջապես ողջ լսարանում նստածները բարձրացնում են ձեռքերը, ոմանք էլ նունիսկ ազատ ձեռքով փակում են քիթը: Առաջին շարքում նստածներից մեկին նույնիսկ դուրս են բերում լսարանից, քանի որ նա սկսում է շատ վատ զգացել: Իրականում բամբակն ընդհանրապես ոչ մի հոտ չի արձակել:
Երբ մարդը գտնվում է հիպնոսի ազդեցության տակ, նրա մոտ վերանում են բոլոր ալերգիկ ռեակցիաները: Ստացվում է, որ ալերգիան շատ դեպքերում կախված է գիտակցությունից:
Ավստրիայում հաջողությամբ գործում են հիպնոսի դասընթացներ՝ նախատեսված բանկի և ոսկերչական խանութների աշխատակիցների համար: Նրանք գիտեն, թե հարձակման դեպքում ինչպես կարելի է հիպնոսացնել ավազակներին:
Ոչ մի մարդ չի կարող հիպնոսացվել, եթե նա ինքը չցանկանա դա: Առանց անհրաժեշտ մոտիվացիայի և ցանկության ոչ մի մարդ չի կարող հայտնվել հիպոսի մեջ:
Ըստ վիճակագական տվյալների` աշխարհում ավելի հաճախ հիպնոսը կիրառվում է որպես հանգստացնող միջոց, այնուհետև՝ որպես դեպրեսիայի և հարբեցողության դեմ կիրառվող միջոց:
Հիպոսը հորինել է մի անգլիացի վիրաբույժ: Ընդ որում՝ նա այն հորինել է, որպեսզի վիրահատության ընթացում ցավազրկում կատարի:
Պարզվում է, որ մարդ ենթակա է ինքնահիպնոսի: Օրվա ընթացքում, մենք հաճախ հայտնվում ենք կարճատև տրանս վիճակում, իսկ նման ձևով գիտակցությունն իրեն պաշտպանում է գերլարվածությունից: