Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP
International newsԹրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվածների համար թիրախների վերաբերյալ, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
«Երկու եվրոպացի պաշտոնյա ասել են, որ Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը խնդրել է իրենց երկրներին փոխանակվել հետախուզական տվյալներով Իրանում հնարավոր թիրախների վերաբերյալ», - հաղորդել է թերթը։
Այս պաշտոնյաներից մեկն ասել է, որ ինքը որևէ նշան չի տեսնում, որ Թրամփը կհարվածի միջուկային օբյեկտներին: Թերթի աղբյուրը կարծում է, որ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն թիրախավորի այն կազմակերպությունների և ուժերի ղեկավարներին, որոնք պատասխանատու են համարվում Իրանում բողոքի ցույցերի ժամանակ բռնության համար: