Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին
BlogՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետևելով Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ ակամայից հիշում եմ, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբին Ռուսաստանը հայտարարեց՝ առաջարկելով Եվրոպային և նրա ժողովուրդներին ազատագրել ամերիկյան գերությունից՝ հիշեցնելով, որ մեկ անգամ եվրոպացիներին ռուսները ազատագրել էին Նապոլեոնից, իսկ երկրորդ անգամ՝ Հիտլերից։ Սակայն եվրոպացիները նախընտրեցին չազատագրվել Միացյալ Նահանգներից՝ մնալով նրանց ստրուկը, նրանց վասալը և, բնականաբար, շարունակելու են ծառայել իրենց տիրոջը՝ դրա բոլոր հետևանքներով։
Իսկ նրանց տերը ցանկանում է, որ Եվրոպան պատրաստվի և գնա ուղիղ պատերազմի Ռուսաստանի դեմ՝ հանուն ԱՄՆ-ի հեգեմոնիայի պահպանման։