Շատ ենք խոսել տնտեսական և սոցիալական խնդիրների մասին, սակայն սա լինելիության հարց, ազգային պետություն ունենալու հարցն է։
Այսօր աշխարհի բոլոր երկրները համախմբում են իրենց ներուժը՝ գոյատևելու և այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար, մինչդեռ ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից՝ մեր պետությունը վերջնականապես վերացնելու նպատակով։