Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկը

Interview

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։

- Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ ագրեսիվ արշավը չեն դադարեցնում։ Ամեն կիրակի շրջիկ կրկես հիշեցնող նույն պատարագներն են, նույն չարախոսությունները Վեհափառի հասցեին, արդեն բանը հասել է նրան, որ Փաշինյանի կամակատար դատական համակարգը որոշել է խառնվել Եկեղեցու ներքին կանոնակարգերին եւ ինքն է որոշում, թե որ թեմում ով պետք է առաջնորդ նշանակվի։ Այս պրոցեսներին ի՞նչ գնահատական կտաք։

- Ես իմ կարծիքն այս մասին ասել եմ դեռ 2018-ին, երբ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը ստեղծվեց, երբ Վեհափառի դեմ գործողություններ էին իրականացվում Վայոց Ձորում, երբ այս թիմի վառ ներկայացուցիչները նրան ավազանի անունով էին դիմում։ 2018-ին ես օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել ԱԺ-ում՝ հենց այս թեմայով, որին 28 անձ է կողմ քվեարկել ընդամենը։ Նախաձեռնության նպատակը Վեհափառի եւ Եկեղեցու պաշտպանությունն էր, եւ դեռ այն ժամանակ ես ասել եմ՝ այսօր 28 հոգի է պաշտպանում Վեհափառին, վաղը 2 հազար 800 հոգի է պաշտպանելու, հետո՝ 2 միլիոնից ավելի․․․․ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հակասահմանադրական, հակազգային գործողություններով, նա ունի նպատակ՝ մեր Եկեղեցին պառակտելու, Եկեղեցու հեղինակությունը ոչնչացնելու, քանի որ Եկեղեցին է մնացել միակ ազգային ինստիտուտը, որը խոսում է եւ պայքարում է ազգային արժեքների համար, Արցախ վերադարձի համար է պայքարում եւ ցեղասպանությունը չուրանալու։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյան քանդողին, որը քանդում է երրորդ հանրապետության հիմքերը, Եկեղեցին հակակշիռ է։ Ըստ Սահմանադրության, Եկեղեցին ունի բացառիկության իրավունք, ազգային առաքելություն, այս մարդու նպատակը քանդելն է, պառակտելը, ամենաթողություն ստեղծելը։ Այս ամենում կա թե՛ ներքին, թե՛ արտաքին պատվեր։ Սա նեոբոլշեւիկյան կառավարություն է, որը եկել է ամեն ինչ քանդելու։ Նիկոլը որոշ իմաստով արդեն իսկ հասել է իր նպատակին, Արեւմուտքը ծափահարում է նրան, իսկ կողքից ոչ ոք ոչինչ չի անում, դե, սրանք էլ բոլոր գրված ու չգրված օրենքներով Եկեղեցու դեմ են պայքարում։ Անհնար կլիներ Եկեղեցու դեմ պայքարը, եթե Եկեղեցու ներսում չլինեին մարդիկ, ովքեր տրոյական ձիու գործառույթ կստանձնեին։ Դժբախտաբար, նմանները գտնվեցին։

- Ընտրություններին մնաց հազիվ 5 ամիս։ Գրեթե բոլոր ուժերն ակտիվացել են, հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ ինչ-որ փոփոխության հասնել ընտրությունների արդյունքում։

- Իսկ ո՞րն է ընտրությունների այլընտրանքը, ոչինչ չանե՞լը։ Իհարկե, պետք է օրենքի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի իշխանությանը հեռացնել։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, բառի ամենաուղիղ իմաստով, մեռած է՝ թաղած չէ։ Փաստացի, Հայաստանը գոյություն ունի, բայց ոչնչացված են բոլոր գաղափարական հիմքերը, ի՞նչ անեն մարդիկ, չպայքարե՞ն։ Այո, բարդ է լինելու, սակայն պայքարի շատ ձեւեր չկան, իսկ ընտրությունները դրանցից մեկն են։

- Բայց շատերը՝ հենց Ձեր քաղաքական թիմը, բացառապես իմպիչմենտ են ցանկանում, ընտրությունների մասին լսել չեն ցանկանում։

- Լավ են անում, որ իմպիչմենտ են ուզում, բայց իմպիչմենտն ընտրություններին չի խանգարում, ոչ էլ ընտրություններն են իմպիչմենտին խանգարում։ Իմպիչմենտի մասին բազմիցս խոսել ենք։ Թե՛ իմպիչմենտի, թե՛ ընտրությունների նպատակը մեկն է՝ իշխանափոխություն, իսկ ՀՀԿ-ն միշտ կողմ է այդ երկու տարբերակին։ Մեր ասածն ուղղակի այլ էր։ Մենք ասում էինք՝ քանի որ ընտրություններին դեռ մեկ տարի կա, իսկ մեկ տարին բավականին երկար ժամանակ է, եկեք կենտրոնանանք իմպիչմենտի վրա, մենք չենք ասել, որ ընտրությունները հակասում են իմպիչմենտին։ Երկուսն էլ սահմանադրական միջոցներ են՝ իշխանափոխության հասնելու։ Իշխանափոխության հասնելու 3 հնարավորություն կա․ իմպիչմենտ, ընտրություններ, կամավոր հրաժարական։ Հրաժարականին չեմ հավատում, մյուս երկուսն էլ սահմանադրական միջոցներ են եւ պետք է կիրառվեն։ Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ ընտրություններով ոչինչ հնարավոր չէ։ Եթե նստես թախտին ու ոչինչ չանես, վերջում պետք է ասես՝ տարբերակ չկա, բայց իրականում ամեն ինչ էլ հնարավոր է՝ ճիշտ, խելամիտ աշխատանքի շնորհիվ։ Պետք է ճիշտ դաշինքներ կազմել, ճիշտ ճանապարհներ ընտրել։ Մարդիկ կան, որ նստած չարախոսում են ամբողջ օրը, ինչ է թե իրենք չկան ընտրություններին, ասում են՝ ընտրություններն արդյունավետ տարբերակ չեն։ Լավ, էլի, տղերք, թարգեք։

- Դուք ասում եք․ «Հայաստանը մեռած է՝ թաղած չէ», իսկ իշխանությունները հպարտորեն ասում են, որ երբեք այսքան լավ չի եղել Հայաստանի վիճակը՝ թշնամիների հետ հարաբերությունները կարգավորել են, Ադրբեջանի տարածքով ցորեն, բենզին են բերում, անգամ Ալիեւին շնորհակալություն են հայտնում։

- Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախը, իրավական պետությունը, ժողովրդավարությունը, գոյություն չունեն։ Ինչ ուզում՝ անում են, ում վրա ինչ գործ ուզում՝ սարքում են, հիմա էլ հերթը Եկեղեցունն է, անտեսելով բոլոր օրենքները՝ միջամտում են Եկեղեցու գործերին։ Ի՞նչ գործ ունի գործադիրը Եկեղեցու հարցերի հետ։ Կամ՝ դատարանի ի՞նչ գործն է, թե Մասյացոտնի թեմի առաջնորդն ով է՝ կարգալո՞ւյծ է, թե՞ ոչ։ Օրինակ, դատարանը կարո՞ղ է որոշել՝ Շարմազանով Էդուարդը ԳՄ անդա՞մ է, թե՞ ոչ։ Դա իմ կուսակցության որոշումն է, չէ՞։ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Ինչ վերաբերում է բենզինին, ցորենին, էդ ամենը խայտառակություն է։ Վահագն Խաչատուրյանն ինչո՞ւ էր գնացել Ալիեւին շնորհակալություն հայտնելու, հազարավոր տղաներին սպանելո՞ւ, Հայաստանի 240 կիլոմետրն օկուպացնելու, թե՞ արցախցիներին էթնիկ զտման ենթարկելու եւ Արցախը հայաթափելու համար։ Էլ չենք խոսում Հայաստանից նորանոր պահանջների մասին։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե սրանք ովքեր են։ Մեծ-մեծ խոսում են, ասում են՝ բոլորն էլ մեր երեխաներն են, բա, Աստված մի արասցե, որ մեկը ձեր երեխաներին սպանի, կգնաք կասեք մե՞րսի․․․․ Հրանտ Մաթեւոսյանն ասել է՝ մարդու եւ անասունի արանքում հիշողությունն է ընկած, բայց ես չեմ զարմանում, քանի որ, ինչպես Նժդեհն է ասել՝ մի զարմացիր, քանի որ անձի դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։ Լավ, ո՞նց կարելի է էսպես ուրանալ սեփական ժողովրդին, սեփական հայրենիքն ու Եռաբլուրը։ Ինչի՞ համար եք շնորհակալ, արա։

- Փաշինյանը բենդ է ստեղծել, նվագում է, Անահիտ Ավանեսյանն էլ պարում է։ Հետեւո՞ւմ եք այդ ամենին։

- Ստիպված հետեւում եմ, էնպես չէ, որ ուշքս գնում է։ Քաղաքական դաշտը վերածել են մեծ գժանոցի, էս ի՞նչ վիճակ է։ Ինձ զարմացնում են սրանց հետեւից գնացողները։ Ոնց որ մեռելի քարի վրա թմբուկ նվագող լինի։ Պարտությունն էլ է մարդու համար, բայց պարտությունը ֆետիշացնելը խելագարություն է։ Սրանց նպատակը ամեն ինչ անելն է, որպեսզի մինչեւ 2018-ը եղած բոլոր արժեքները ոչնչացնեն՝ աղմուկով։ Սա ամեն ինչ բարձրաձայն է անում, որ մարդիկ զրկվեն իրենց հիշողությունից։ Նույն Ներոնի տեսարանն է՝ հաց եւ տեսարաններ։ Հացն ու ցորենը բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ թմբուկն է, Փաշինյանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ։ Զարմանում եմ, թե մեր ազգը ոնց կարող է հացի եւ տեսարանների կուտն ուտել։ Այ հոգնածներ, 5 հազար տղա զոհվեց, որ չերեզ Ադրբեջան բենզին բերեք ու մի հատ էլ մա՞տ թափ տաք։

 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients