Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին մամուլում և սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է, թե առաջիկա ընտրություններին որ քաղաքական ուժի հետ է պատրաստվում մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Շրջանառվում են տարբեր վարկածներ՝ սկսած արդեն ձևավորված նախընտրական դաշինքներից մինչև հնարավոր թեկնածուների անուններ։
«Փաստ» թերթի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքել յանը նշել է, որ վերջին օրերին տարածվող մի շարք տեղեկություններ՝ կուսակցության կողմից իբր ձևավորված նախընտրական դաշինքների, այդ դաշինքներում Մանե Թանդիլ յանի՝ առաջին կին թեկնածու լինելու և այլ հարցերի վերաբերյալ, իրական հիմք չունեն։ Նրա խոսքով, կուսակցությունն ունի տարբեր քաղաքական դերակատարների հետ աշխատանքային և գործընկերային հարաբերություններ, սակայն ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն տվյալ ուղղությամբ երբևէ չի քննարկվել։
Միևնույն ժամանակ, «Փաստի» տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը տևական ժամանակ է՝ քննարկումների մեջ է գտնվում մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ՝ ընտրություններին համատեղ մասնակցելու հնարավոր օրակարգի շուրջ։
Մեսրոպ Առաքել յանը հաստատել է, որ կուսակցությունը ներկայում գտնվում է ակտիվ բանակցությունների փուլում մի շարք քաղաքական և հանրային գործիչների հետ։ Նրա խոսքով, «Ապրելու երկիրը» նպատակ ունի ընտրություններին մասնակցել հնարավորինս լայն ձևաչափով դաշինքով՝ համախմբելով այն ուժերին ու անհատներին, որոնք կիսում են նույն արժեքային համակարգն ու քաղաքական մոտեցումները։ Կուսակցության ղեկավարի խոսքերով, այս փուլում քննարկումները շարունակվում են, և վերջնական որոշումների մասին կհայտարարվի միայն դրանց ավարտից և համապատասխան ձևաչափերի վերջնական ձևավորումից հետո։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում