Գերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայր է դարձել:
«Ես և Հայդենը երջանիկ ենք մեր աղջկա' Կայա-Եվդոկիա Կլիչկոյի ծննդյակ առթիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Վլադիմիր Կլիչկոն: Երեխան ծնվել է դեկտեմբերի 9-ին, ունի 3,5 քաշ և 50 սմ հասակ:
Կլիչկոն WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Կլիչկոն և Հայդենը հանդիպում են 2009 թվականից: