Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
International newsՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայում շուտով կրակը կդադարեցվի։ Մարկ Ռյուտեն ակնկալում է Ուկրաինայում շուտափույթ հրադադար կամ խաղաղության պայմանագիր՝ անվտանգության հաստատուն երաշխիքներով:
«Հույս ունեմ շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ, ինչն ավելի լավ է, խաղաղության համաձայնագրի:
ՆԱՏՕ-ում ամեն օր տքնաջան աշխատում են անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելու ուղղությամբ», - ասել է նա Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։