Esem.am-ը գրում է.
Հայկական մի շարք հեռուստասերիլաներից հանրությանը հայտնի դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանը հայր է դարձել: Այս մասինESem.am-ին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն, ընդառաջելով նորաթուխ հայրիկի խնդրանքին, միայն հիմա ենք հրապարակում մանրամասներն ու փոքրիկի առաջին լուսանկարները:
Զույգի առաջնեկը, ում հայրիկի պատվին Ալեքսանդր են անվանակոչել, ծնվել է օգոստոսի 15-ին՝ դերասանի ծննդյան օրը :) Esem.am-ի հետ բացառիկ զրույցում Ալեքսանդրն ասաց, որ որդին Աստծո կողմից ուղարկված հրաշալի նվեր է :)
«Բժիշկներն ասել էին, որ որդուս կծնվի մինչև օգոստոսի 20-25-ը, բայց նա ցանկացավ հայրիկին անակնակալ մատուցել, ինչի համար էլ մինչև կյանքիս վերջին օրը շնորհակալ եմ լինելու նրան: Երբևէ սատացածս ամենաթանկ նվերն է: Չեք պատկերացնի թե այդ 9 ամսիների ընթացքում հետս ինչ էր կատարվում, իսկ ծնվելու օրն ընդհանրապես չէի գիտակցում տեղի ունեցածը: Չէի կարողանում հավատալ, որ արդեն հայր եմ դարձել:)»,- ոգևորությամբ նշեց Ալեքսադրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: