ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՄԱՐՏԻ). Առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գրողների համաշխարհային օր
Լսողության համաշխարհային օր
Ղրղզստան՝ Դրոշի օր
Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր
Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր)
Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից)
Լիբանան՝ Ուսուցիչների օր
Վրաստան՝ Մայրերի օր
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1842 — ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանց։
1898 — ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթին։
1911 — ծնվել է արձակագիր Գարեգին Սևունց։
1918 — կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որի համաձայն բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել պատերազմի ընթացքում գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները, ինչպես նաև Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը։
1930 — բացվել է Համազգային ճեմարանը։
1933 — վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակոբոս Տաշյանը։
1949 — ծնվել է ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանը։
1953 — ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։
1959 — բացվել է Մատենադարանի ներկայիս շենքը։
1988 — «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ մեղադրելով Խորհրդային Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատուներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ։
1992 — Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող Ми-26 ռազմատրանսպորտային ուղղաթիռը, զոհվել է 16 մարդ։
2003 — Հայաստանյան 6 հեռուստաընկերություն ուղիղ եթեր է հեռարձակել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև հեռուստաբանավեճը։
2008 — Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ։
2018 — նոր էլեկտրագնացքն իրականացրել է իր առաջին երթուղին և 2 ժամում Երևանից հասել է Գյումրի։
2022 — Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ։
ԱՇԽԱՐՀ
1468 — վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։
1575 — Մոգոլների կայսր Ակբար I Մեծը Տուկարոյի ճակատամարտում ջախջախել է բենգալացիներին։
1639 — Բոստոնի քոլեջը ստացել է «Հարվարդ» անունը՝ ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։
1768 — վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։
1804 — Ալեքսանդր I ցարի հրամանով Ռուսաստանում արգելվել է գյուղացիների վաճառքը առանց հողի և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։
1842 — վախճանվել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը։
1845 — Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։
1845 — ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։
1847 — ծնվել է շոտլանդացի գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Գրեհեմ Բելը։
1861 — Ալեքսանդր II ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։
1863 — ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշել է բոլոր հնդկացիներին Կանզասից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։
1875 — Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։
1878 — կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
1894 — Փարիզում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։
1921 — կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը գործընկերների հետ հայտնաբերել է ինսուլինը։
1923 — Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է Time շաբաթաթերթը։
1933 — Պոտսդամում Ադոլֆ Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։
1938 — Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։
1991 — Էստոնիայում և Լատվիայում հանրաքվեների արդյունքում ընտրողները քվեարկել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։
2005 — Ստիվ Ֆոսեթը իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։
2008 — վախճանվել է իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում