Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
PoliticsԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծիծաղել է այն թեզի ի պատասխան, թե ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել է պատերազմի մեջ՝ հայտարարելով, որ դա աբսուրդ է, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Դա ուղղակի աբսուրդ է։ Դոնալդ Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչը ճիշտ է համարում Ամերիկայի համար։ Նա նաև անում է այն, ինչը ճիշտ է համարում ապագա սերունդների համար»,- ասել է Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում, երբ նրան խնդրել են մեկնաբանել նման տեսակետը։