Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ
EconomicsՆավթի այն ծավալը, որը Ճապոնիան մտադիր է բաց թողնել իր պահուստներից, կկազմի 80 միլիոն բարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Այդ ծավալը համապատասխանում է 45 օրվա համար անհրաժեշտ նավթի քանակին։ Ինչպես սպասվում է, առևտրային պահուստներից կվերցվի 15 օրվան համապատասխան քանակություն, իսկ պետական պահուստներից՝ 30 օրվան։
Ճապոնիան մտադիր է պահուստի բացթողումը սկսել մարտի 16-ից։ Երկիրը տիրապետում է 254 օրվա նավթի պաշարի, ինչը կազմում է մոտ 470 միլիոն բարել։ Դրանցից պետական պահեստարաններում նավթի պաշարը կբավականացնի 146 օրվա համար, իսկ նավթային և առևտրային ընկերությունների պահեստարաններում՝ 101 օրվա։
Ճապոնիան 94%-ով կախված է Մերձավոր Արևելքի երկրներից նավթի մատակարարումներից։ Այդ ծավալի գրեթե ամբողջ մասն անցնում է Հորմուզի նեղուցով: