Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
International newsԻրանում շարունակվող հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների թիվը հասել է մինչև 3,2 միլիոնի (600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսություն)։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախնական տվյալները։
Ըստ այդ տեղեկատվության՝ տեղահանված բնակչության հիմնական մասը լքում է Թեհրանը և մյուս խոշոր մեգապոլիսները՝ անվտանգության նկատառումներով ուղղվելով դեպի երկրի հյուսիսային շրջաններ և գյուղական վայրեր։ ՄԱԿ-ում զգուշացնում են, որ մարտական գործողությունների շարունակմանը զուգընթաց այս թվերը կաճեն։ ՄԱԿ ՓԳՀ-ն հավելել է, որ տուժել են նաև Իրանի տարածքում արդեն իսկ գտնվող փախստականների ընտանիքները, որոնք հիմնականում Աֆղանստանի քաղաքացիներ են։