Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում
AnalysisԱրևմտամետ կուսակցությունները վերջնականապես հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Մեր տեղեկություններով, վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են գնացել, նույնիսկ ԵՄ դեսպանատներից ու իշխանական շրջանակներից են փորձել միջամտել, որպեսզի «Հանրապետությունն» ու «Հանուն հանրապետության»-ը գան ընդհանուր հայտարարի, սակայն Արամ Զավենի Սարգսյանը «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» և կտրականապես հրաժարվում է իր կուսակցության ցուցակում ներգրավել թե՛ Արման Բաբաջանյանին ու իր կուսակիցներին, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, երկու կուսակցությունների միջև սև կատու վաղուց է անցել՝ դեռ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների օրերից, երբ Լևոն Բարսեղյանի գլխավորած «Եվրաքվե»-ի ողջ ֆինանսավորումն իրականացրել է միայն Արման Բաբաջանյանը։
Վաղարաշապատի ընտրություններում էլ Բաբաջանյանն ու իր կուսակցությունը ոչ ֆինանսական, ոչ քաղաքական որևէ աջակցություն չեն ցուցաբերել «Հանրապետություն» կուսակցությանը։ Եվ այժմ գրեթե անհնար է դարձել, որ երկու կուսակցությունները մեկ ցուցակով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Արդյունքում ԵՄ-ից հատկացված գումարներից միայն չնչին մասնաբաժին են հատկացնելու «Հանուն հանրապետության» կուսակցությանը, որի ընտրական ցուցակում նաև քաղհասարակության ներկայացուցիչներ կլինեն։
Արամ Սարգսյանը վստահ է, որ իրենց կհաջողվի հաղթահարել 4 տոկոսի շեմը։ Վաղարշապատում, հիշեցնենք, կուսակցությունը 3,9 տոկոս էր հավաքել։ Սպարապետի եղբայրը կարծում է, թե փոքր խմբակցություն կարող է ունենալ, իսկ այլ արևմտամետների իր հետ խորհրդարան չի ցանկանում տանել։
Տաթևիկ Բադալյան