Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները
EconomicsՀայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ 2025 թվականին երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները։ Ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգին միացված են ավելի քան 1150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային կայաններ։ Այս ցուցանիշը 150 ՄՎտ-ով գերազանցել է մինչև 2030 թվականի համար նախապես սահմանված թիրախը։ 2024 թվականի համեմատ արևային էներգիայի արտադրության ծավալներն աճել են ավելի քան 45%-ով։
2025 թվականին հանրապետությունում արտադրվել է ընդհանուր առմամբ 10 010,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Արտադրության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են ջերմային էլեկտրակայանները (ՋԷԿ)՝ 33,6% (3 360,9 մլն կՎտժ)։ Հայկական ատոմային էլեկտրակայանին բաժին է ընկել արտադրանքի 30%-ը՝ 2 914,9 մլն կՎտժ ծավալով։ Հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ) ապահովել են ընդհանուր էլեկտրաէներգիայի 21%-ը: Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը թույլ է տվել զգալիորեն ավելացնել վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը։ Նախարարի խոսքով՝ արևային էներգետիկայի նման տեմպերով զարգացումը նպաստում է երկրի էներգետիկ անկախության ամրապնդմանը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Կառավարությունը նախատեսել է շարունակել ներդրումների խրամուսումը ոլորտում՝ թիրախավորելով նոր հզորությունների գործարկումը և էներգախնայողության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am