«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
SocietyԿասեցվել է «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
«Անհամապատասխանությունները փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:
Այսպես՝
► խոհանոցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև արհեստական օդափոխության համակարգերով,
► հատակների ու պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից,
► առաստաղները կառուցված և նախագծված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ»: