Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ
Event of the dayԿուբան ձախողված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կուբան կլինի հաջորդը: Կուբան ձախողված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը: Կարճ ժամանակ անց այն կփլուզվի: Եվ մենք կլինենք նրանց կողքին՝ օգնելու համար: Մենք կլինենք կողքին՝ օգնելու մեր մեծ կուբայական ծագումով ամերիկացիներին, որոնց վտարել են Կուբայից:
Շատ դեպքերում նրանց ընտանիքի անդամները խոշտանգվել և սպանվել են Կաստրոյի կողմից: Այնպես որ, այո, Կուբան կլինի հաջորդը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ նկատի ուներ նախագահը Կուբայի՝ հաջորդը լինելու մասին խոսելով: