Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից
International newsՈւլյանովսկի մարզում Մոսկվա ուղևորվող գնացքի յոթ վագոն է դուրս եկել ռելսերից, հայտնում ՌԻԱ Նովոստի-ն։
«Մոսկվայի ժամանակով ժամը 06:26-ին Բրյանդինո կայարանի տարածքում տեղի է ունեցել թիվ 302 Չելյաբինսկ-Մոսկվա ուղևորատար գնացքի յոթ վագոնների դուրսբերում ռելսերից»,- հայտարարել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հաղորդվում է, որ վիրավորվել է 7 մարդ։
Երկաթուղու այդ հատվածում երթևեկությունը դադարեցվել է։ Արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու համար Ուլյանովսկից, Բուգուլմայից, Սիզրանից և Ռուզաևկայից ուղարկվել են հատուկ գնացքներ։ Նաև Բրյանդինո կայարան կժամանեն վագոններ՝ ուղևորների փոխադրման համար: