Ռոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերը
SportՍաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 27-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ կամային վստահ հաղթանակ տարավ հետնապահի՝ «Ալ-Նաջմայի» նկատմամբ (5-2):
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ալտուլայհին: Սակայն դաշտի տերերը դեռ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կարողացան բեկել խաղի ընթացքը. 45+8-րդ րոպեին աչքի ընկավ Ալ-Համդանը, իսկ ընդամենը մեկ րոպե անց՝ Սադիո Մանեն:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Կարդոսոն վերականգնեց հավասարությունը: Դրանից հետո խաղադաշտում փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացի աստղը նախ 56-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա 72-րդ րոպեին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Այս գոլերը Ռոնալդուի կարիերայում համապատասխանաբար դարձան 966-րդը և 967-րդը: Հանդիպման վերջնահաշիվը 90+5-րդ րոպեին ձևակերպեց Սադիո Մանեն՝ նույնպես գրանցելով դուբլ:
Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 70-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Նաջման» ընդամենը 8 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։