«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար Մելոյան
Politics«Վտանգված են մեր երկրի իրավական արժեքները։ Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող բոլոր ուժերի հավասարությունը։ Ի՞նչ են անում․ նախագիծ են բերում ընդամենը մեկ օր առաջ՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, նախագծում տեխնիկական մի քանի փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների կոնկրետ անվանումներ կիրառելը։ Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Մեր կազմած դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ», իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունը կիրառելը այս անվանման մեջ։ Դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև երեկ, մինչև նախագծի հրապարակումը, ես մուտք էի արել ԿԸՀ, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի և կարողանանք օգտահաշիվ ստանալ պաշտոնական կայքէջից։ Այսինքն՝ նաև իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել ԿԸՀ-ի հետ։
Իշխանությունն իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի վախերի մեջ է, որ կտրուկ միջոցների է դիմում»,- նշել է Մելոյանը: