Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին
Economics2025 թվականի արդյունքներով վերականգնվող էներգիայի աղբյուրներն առաջին անգամ մոտեցել են մոլորակի ընդհանուր տեղակայված էլեկտրաարտադրող հզորության 50%-ի սահմանագծին: Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) տվյալների համաձայն՝ դրանց մասնաբաժինը հասել է 49,4%-ի՝ նախորդ տարվա 46,3%-ի դիմաց: ՎԷԱ-ների (Վերականգնվող Էներգիայի Աղբյուրներ) համախառն հզորությունը կազմել է 5149 ԳՎտ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենամեծ ռեկորդային աճը:
Աճի գլխավոր շարժիչ ուժը դարձել է արևային էներգետիկան: Տարվա ընթացքում գործարկվել է 511 ԳՎտ նոր արևային հզորություն, ինչը դրանց համախառն ծավալը հասցրել է մինչև 2392 ԳՎտ և վերջնականապես ամրապնդել արևի կարգավիճակը՝ որպես աշխարհում խոշորագույն վերականգնվող աղբյուր: Քամու գեներացիան ավելացրել է 159 ԳՎտ՝ հասնելով 1291 ԳՎտ-ի:
Ընդհանուր առմամբ, ՎԷԱ-ներն ապահովել են աշխարհում հզորությունների բոլոր նոր գործարկումների 85,6%-ը, թեև նախորդ տարի այս ցուցանիշն ավելի բարձր էր՝ մոտ 92%: Համեմատության համար՝ հանածո վառելիքը նույն ժամանակահատվածում ավելացել է ընդամենը 116 ԳՎտ-ով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am